Առողջապահության լրատու 8-9.2012
Warning: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Ինչո՞ւ են որոշ մարդիկ ծնվում առանց մատնահետքերի
Իսրայելցի գիտնականները պարզել են, թե ինչու են որոշ մարդիկ ծնվում առանց մատնահետքերի: Պատճառը հազվադեպ գենետիկ մուտացիան է, հաղորդում է Rosbalt-ը:
Մատնահետքերը ձևավորվում են սաղմնային զարգացման 24-րդ շաբաթվա ընթացքում, սակայն Երկրի վրա ապրում է առնվազն 4 ընտանիք, որոնց անդամների մատները զուրկ են մատնահետքերից: Նմանատիպ երևույթն անվանվում է ադերմատոգլիֆիա:
Գիտնականները հետազոտել են մի ընտանիք, որի անդամների մի մասի մոտ մատնահետքեր չեն նկատվում, իսկ մյուս մասի մոտ դրանք առկա են: Համեմատելով մատնահետքերով և առանց դրանց մարդկանց գենոմները` մասնագետները պարզել են, որ մուտացիան առաջացել է 4-րդ քրոմոսոմում:
Մինչ օրս գիտնականները չեն կարողանում պարզել մատնահետքերի կենսաբանական ֆունկցիան: Երկար ժամանակ համարվում էր, որ դրանք օգնում են մարդուն ավելի հեշտ աշխատել տարբեր առարկաների հետ, սակայն այժմ մասնագետները կարծում են, որ մատնահետքերը մաշկի ու առարկաների շփումը նվազեցնելու, ինչպես նաև մատների զգայունությունը բարձրացնելու ֆունկցիա են իրականացնում:
Նոր բացահայտում
Նոր հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ բացի արյան հայտնի I, II, III և IV խմբերից, գոյություն ունեն ևս երկուսը, որոնք գիտնականներն անվանել են լանգերայս և ջունիոր:
ԱՄՆ-ի Վերմոնտի համալսարանի կենսաբանները` համագործակցելով Ճապոնիայի Կարմիր Խաչի արյան կենտրոնի և Ֆրանսիայի Արյան փոխներարկման ազգային ինստիտուտի գիտնականների հետ, արյան անհամատեղելիության մեծամասշտաբ հետազոտություններ են կատարել:
Փորձարարությունների ընթացքում մասնագետները էրիթրոցիտների մակերեսին հայտնաբերել են երկու սպիտակուց` ABCB6 և ABCG2, որոնք պատասխանատու են նախկինում անհայտ արյան խմբերի համար և այդ սպիտակուցներով էլ որոշվել են լանգերայս (Langereis blood types) և ջունիոր (Junior blood types) տիպերի արյան խմբերը:
Կենսաբանները կարծում են, որ այդ խմբերի հայտնաբերումը որոշ մարդկանց համար կարող է «կյանքի և մահվան հարց» համարվել, գրում է Science Daily-ն:
Հետազոտության ղեկավարի խոսքերով` արյան փոխներարկման ժամանակ լանգերայս և ջունիոր խմբերի դեպքում անհամապատասխանության խնդիրը հազվադեպ է հանդիպում: Սակայն որոշ էթնիկ խմբեր մեծ վտանգի են ենթարկվում:
«Ավելի քան 50 հազար ճապոնացի ունի բացասական ռեզուսով ջունիոր խմբի արյուն, որի պատճառով կարող են խնդիրներ առաջանալ արյան փոխպատվաստման և մոր ու պտղի արյան անհամատեղելիության ժամանակ»- նշել է հետազոտության ղեկավարը:
Մինչև վերջերս հայտնաբերված էր արյան խմբերի համար պատասխանատու 30 սպիտակուց, բայց այժմ դրանց քանակը ավելացել է ևս երկուսով: Նման վերջին բացահայտումը կատարվել էր 10 տարի առաջ:
«Հայտնաբերված սպիտակուցներից երկուսն էլ կարելի է օգտագործել քաղցկեղի բուժման համար (մասնավորապես կրծքագեղձի)»- շեշտել են գիտնականները:
Այնուհետև գիտնականների խումբը գենետիկ թեստեր է անցկացրել, որոնք փաստում են նոր սպիտակուցների կապը` լանգերայս և ջունիոր արյան խմբերի ձևավորման հարցում:
Արյան փոխներարկման միջազգային ընկերությունն առանձնացնում է արյան 28 լրացուցիչ խմբեր` դաֆֆի, կիդդ, դիեգո, լյուտերան և այլն, և այդ ցուցակում մինչ այսօր ըդգրկված չեն եղել լանգերայսը և ջունիորը:
Ըստ Sciencedaily–ի նյութերի
12.07.2012 Warning: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն մայիսի 29-ին, ընդունել է ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայիե (ԿԱԷԿ) նախագահ Նասեր Կազեմինիին...
31.07.2012
Շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների ներդրման, գերժամանակակից եղանակների կիրառման, աշխարհում մեծ առաջընթաց է ապրել ստոմատոլոգիան իր բոլոր դրսևորումներով: Խոսքն այն ամենի մասին է...
30.07.2012
Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները մայիսի 31-ը նշում են «Առանց ծխախոտիե համաշխարհային օրը: ԱՀԿ-ի կողմից այս օրը նշվում է1988 թվականից, 2000-ից` նաև Հայաստանում..
27.07.2012
Ինչպես ազատվել ծաղկափոշու հանդեպ ալերգիկ ռեակցիայից: Այս տկարությունը սկսվում է գարնան կեսերին և երբեմն «չի հեռանում» մինչև աշուն: Պոլինոզն ալերգիայի առանձնահատուկ տեսակն է, առաջանում է ծաղկող...
26.07.2012
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են այն հայերի ԴՆԹ-ն, ովքեր վերապրել են 1988-ի ավերիչ երկրաշարժը և պարզել, որ հետտրավմատիկ սթրեսային խանգարումները (ՀՏՍԽ) հրահրված են գեների որոշակի հավաքագրումով...
25.07.2012
Կոկսարթրոզը կամ կոնքազդրի հոդի ձևախախտված արթրոզը հոդերի ամենատարածված պաթոլոգիաներից մեկն է: Այն ուղեկցվում է հոդի կառուցվածքի և ֆունկցիայի խանգարմամբ...
24.07.2012
Ինչ պետք է իմանալ և ինչպես խնամել, եթե հարազատներից մեկը հիվանդ է և ստիպված է երկար ժամանակ անկողնային ռեժիմ պահպանել...
20.07.2012
Նյարդային լարվածությունն այն խնդիրներից մեկն է, որն ամբողջ կյանքում ուղեկցում է մարդուն: Նյարդային լարվածության դեպքում նվազում է աշխատունակությունը, դրսևորվում է անտարբերության և անելանելիության զգացողություն...
19.07.2012
Կալիումը մարդկային օրգանիզմի նորմալ գործառնության համար անհրաժեշտ կարևոր տարրերից մեկն է: Այն մասնակցում է փոխանակության շատ գործընթացներին, պատասխանատու է ջրա- և թթվա-հիմնային հավասարակշռության համար...
18.07.2012
Ուրախություն երբեմն պարգևում են նաև մանր, աննշան իրադարձությունները: «Մարդը ծնվել է երջանկության համար, ինչպես թռչունը` թռչելու համար»: Արդյո՞ք, երջանկությունը մեզ տրված է «ըստ ճակատագրի», թե՞...
17.07.2012
«Սև մահվան» զոհերի 1347թ. կատարված ԴՆԹ վերլուծությունն ապացուցեց, որ մարդկության պատմության մեջ այդ հսկայածավալ համաճարակի հարուցիչը Yersinia pestis մանրէի երկու տարբեր շտամներն էին...
13.07.2012
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ